Գլխավոր էջ
Մասնագիտական կրթություն

Կենտրոնում ուսուցումը տարվում է տեսական և գործնական պարապմունքների միջոցով։ Սկզբնական փուլում սովորում են նկարել (արտանկար, նատյուրմորտ, կոմպոզիցիա, զարդանախշեր, գծագրում, էսքիզների պատրաստում և այլն)։
Խմբակը համալրված է հաստոցներով, գործիքներով, որոնց աշխատանքին սաները ծանոթանում են պարապմունքների ընթացքում։ Փորագրության աշխատանքներն սկսվում են փորագրության գործիքներին և անվտանգության կանոններին ծանոթանալուց հետո։
Օգտագործվող փայտը հիմնականում  հաճարենի և լորենի է։ Փայտը չորացվում, անցնում է նախնական մշակում՝  սղոցվում–ռանդվում է նախօրոք գծագրված էսքիզների չափերով և բաժանվում է երեխաներին։ Այնուհետ  էսքիզները տեղափոխում են փայտերի վրա և փորագրում։
Երեխաները սովորում են զարդանախշային և հարթ փորագրություն։
Սաները մեծ հաջողությամբ կատարում են ափսեների, մոմակալների, ծաղկամանների շրջատաշում հաստոցի վրա, որոնց մի մասը փորագրվում է զարդանախշերով։
Խմբակի գործնական աշխատանքների ծրագրում նախատեսված են ներքին և արտաքին շրջանակների պատրաստում,  որոնք օգտագործվում են ասեղնագործ աշխատանքների համար։
Ընթացքում երեխաները ծանոթանում են նաև կահույքագործությանը, փայտարվեստի տարատեսակ գաղտնիքներին, պատմությանը և աշխատելու ձևերին։ Ուսուցմանը զուգահեռ աշխատանքներ են տարվում սաների հոգևոր և գեղագիտական դաստիարակության ուղղությամբ։
Խմբակի սաների աշխատանքները հաճախակի ներկայացվում են ցուցահանդեսների՝ արժանանալով բարձր գնահատականի։


          
Մեր մասին «Ընտանիք»ՄՊՍԿ Ամառային հանգիստ Աշխատակազմ Ցուցահանդեսներ Նախագծեր Համագործակցություն   
          Նորություններ  Հաղորդակցում  Նյութատեխնիկական բազա