Գլխավոր էջ
Մասնագիտական կրթություն
Հաղորդակցում

Ազգային տարազի խմբակում ուսուցումը տարվում է տեսական և գործնական պարապմունքների միջոցով: Առաջին պարապմունքներին երեխաները ծանոթանում են արհեստների տեսակներին, ինչպես նաև հայկական և այլ ժողովուրդների ազգային հագուստներին, զարդարանքներին: Այնուհետ ծանոթանում են թելերի մշակման եղանակներին, ազգին բնորոշ գույների և կտորների ճիշտ ընտրությանն ու համադրմանը: Սաները սովորում են կարել  ասեղնագործելով գդակներ, գոգնոցներ, շապիկներ, մաշիկներ և հագուստի այլ մասեր` համադրելով զարդարանքների` վզնոցների, կախովի շղթաների, ոտքի մարգարտաշար թելիկների, եռանկյունաձև կախիկների, բոժոժիկների և այլնի հետ:
Ուսուցմանը զուգընթաց երեխաները սովորում են նաև տիկնիկներ պատրաստելու տեխնոլոգիան, այնուհետև իրենց ձեռքով պատրաստած տիկնիկները օգտագործում են որպես ազգային տարազի ցուցադրման միջոց: Խմբակի ուսուցողական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը նպաստում են այցելությունները թանգարաններ, որտեղ երեխաները ծանոթանում են ազգային տարազի նմուշներին:

 


          
Մեր մասին «Ընտանիք»ՄՊՍԿ Ամառային հանգիստ Աշխատակազմ Ցուցահանդեսներ Նախագծեր Համագործակցություն   
          Նորություններ  Հաղորդակցում  Նյութատեխնիկական բազա