|
|
Վաղ ժամանակներից Հայաստանում լայն տարածում և կիրառություն է ունեցել արծաթագործությունը, որն իր ուրույն տեղ ունի դեկորատիվ–կիրառական արվեստի հարուստ գանձարանում։
Հայկական արծաթագործությունը զարագացած է եղել դեռևս հնագույն ժամանակներից, արծաթյա զարդերը լրացրել են ազգային տարազի ամբողջությունը՝ հաղորդելով դրանց հատուկ տեսք, շքեղություն, որով ընդգծել է կրողի նրբագեղությունն ու ճաշակը։
Խմբակի նպատակն է պատանիներին ներկայացնել հայ ժողովրդական վարպետների հրաշագեղ գործերը, փոխանցելով նրանց մասնագիտական հմտություններն ու փորձը։
Ուսուցման սկզբնական շրջանում սովորողները ծանոթանում են արծաթագործության գործիքներին, օգտագործվող նյութերին, նրանց տեսակներին ու հատկություններին, կիրառվող եղանակներին։ Խմբասենյակը հագեցված է ուսուցումը լիարժեք կազմակերպելու համար անհրաժեշտ գույքով, սարքավորումներով, գործիքներով և պարագաներով: Սաները պարապմունքների ընթացքում պատրաստում են զարդեր՝ շղթաներ, ապարանջաններ, մատանիներ, վզնոցներ և այլն։
Կենտրոնի արծաթագործության խմբակի սաներն իրենց ձեռքի աշխատանքներով մասնակցել են կազմակերպված ցուցահանդեսներին և արժանացել մասնագետների բարձր գնահատականին, ինչը նրանց ոգևորություն և խանդավառություն է հաղորդել՝ բարձրացնելով պատասխանատվության զգացումը։
 |
 |