Գլխավոր էջ
Մասնագիտական կրթություն

Ուսումնառության սկզբնական շրջանում երեխաները ծանոթանում են գորգի ստեղծման պատմությանը, կոմպոզիցիոն աշխատանքներին,  նկարչության գունագեղ աշխարհին, էսքիզի պատրաստման եղանակներին, թելերի տեսակներին, գունային երանգների ճիշտ ընտրությանն ու համադրությանը։ Այս ամենը յուրացնելուց հետո սկսում են տիրապետել գորգի աշխատանքային տեխնիկային՝ հենում, ասպում, գործում։
Խմբակի սաները նախ տեսականորեն ծանոթանում են հայկական զարդարվեստին`մասնավորապես  Զանգեզուր, Ղարաբաղ, Լոռի, Արծրունի, Էրեբունի, Հայաստան և այլ գորգերի զարդանախշերին, ապա կիրառում են իրենց աշխատանքներում ։
Երեխաները գործում են բազմաթիվ գեղեցիկ աշխատանքներ համակարգչային դիզայներության խմբակի սաների ստեղծագործական էսքիզներով։ Կենտրոնում հաճախակի կազմակերպվող ցուցահանդեսներին խմբակի սաների գորգերն արվեստասեր հանդիսատեսի կողմից արժանացել են բարձր գնահատականի։ 
Մասնագիտական  ուսուցումից զատ՝ լայնածավալ աշխատանքներ են տարվում սաների բազմակողմանի զարգացման և գեղագիտական ճաշակի ձևավորման ուղղությամբ։ Սաները մասնակցում են կենտրոնում կազմակերպվող տարաբնույթ գեղարվեստական միջոցառումների։ Սաների համար հաճախակի  կազմակերպվում են այցեր Գյումրու  գորգի գործարան  և տարբեր թանգարաններ, որը խթանում է հայկական գորգագործության հետ ծանոթացմանը և գնահատմանը: 

 


          
Մեր մասին «Ընտանիք»ՄՊՍԿ Ամառային հանգիստ Աշխատակազմ Ցուցահանդեսներ Նախագծեր Համագործակցություն   
          Նորություններ  Հաղորդակցում  Նյութատեխնիկական բազա