Գլխավոր էջ
Մասնագիտական կրթություն
Հաղորդակցում

Ռադիոէլեկտրոնիկայի խմբակում ուսուցման ընթացքում երեխաներին հաղորդվում են համապատասխան տեսական գիտելիքներ, սակայն ուսուցումը հիմնականում հիմնվում է գործնական աշխատանքների վրա: Խմբակի նպատակն է սաներին տալ պատկերացում էլեկտրական շղթաներում կատարվող գործընթացների վերաբերյալ, ծանոթացնել նրանց ռադիոմանրամասերի աշխատանքի սկզբունքներին, սովորեցնել օգտագործել չափող սարքեր` շղթաների ստուգման համար և գիտենալ անվտանգության կանոնները: Երեխաները սովորում են նաև զոդել, տեղակայել մանրամասեր, ստուգել նրանց սարքին լինելը և դրանց շարքից դուրս գալու պատճառները:

Այս խմբակի կարևորությունն առավել ընդգծվում է հատկապես մեր օրերում, երբ ամբողջ աշխարհում աննախադեպ թափով զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաները, և գործածվում են ռադիոէլեկտրոնային սարքերը: Խմբակի լրիվ դասընթացներն ավարտող սաներին հետագայում աշխատանքային բոլոր բնագավառներում և կենցաղում պետք կգան իրենց ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները:


          
Մեր մասին «Ընտանիք»ՄՊՍԿ Ամառային հանգիստ Աշխատակազմ Ցուցահանդեսներ Նախագծեր Համագործակցություն   
          Նորություններ  Հաղորդակցում  Նյութատեխնիկական բազա