|
|
Դեկորատիվ կիրառական արվեստը սկիզբ է առել վաղ շրջանում և դարերի ընթացքում եղել է գեղարվեստական ստեղծագործության հիմնական ոլորտներից մեկը։
Համաշխարհային դեկորատիվ կիրառական արվեստի գանձարանում մեծ ներդրում ունեն հայ վարպետները։ Նրանց ստեղծած նմուշները թանգարանային արժեքներ են, որոնք վկայում են հայ ազգային մշակույթի և զարգացած մտածողության վաղեմությունը։
Կիրառկան արվեստը ներառում է նյութական և հոգևոր արժեքներ։ Կիրառական արվեստի ստեղծագործությունները սերտորեն կապված են տվյալ դարաշրջանի մշակույթի, կենցաղի, ազգային և դասակարգային առանձնահատկությունների հետ։
Անհիշելի ժամանակներից Հայաստանում օգտագործվել են քարը, փայտը, կավը և այլ բնական նյութեր, որոնք արարող վարպետների ձեռքերում հոգի ու շունչ են ստացել՝ դառնալով կենցաղային իրեր ,զարդեր, զարդարանքներ։
Խմբակում ուսուցումը տարվում է տեսական և գործնական պարապմունքների միջոցով ։ Սկզբնական փուլում երեխաները ծանոթանում են այն բոլոր կանոններին, որոնց անհրաժեշտ է տիրապետել կավի հետ աշխատելու համար։ Գործնական պարապմունքների ընթացքում երեխաներին տրվում է հնարավորություն ազատ ստեղծագործելու իրենց վառ երևակայությամբ։
Երեխաները մեծ սիրով ու ուրախությամբ են հաճախում պարապմունքներին, քանի որ նրանք իրենց երևակայության և ձեռքի նուրբ շարժումների շնորհիվ կարծես կյանք են տալիս անկենդան նյութին՝ այն դարձնելով արվեստի գործ։
Երեխաների ստեղծած աշխատանքները բազմիցս ներկայացրել են ցուցահանդեսներին՝ արժանանալով բարձր գնահատականի և հիացմունքի։
 
|
 |