|
|
Ասեղնագործության խմբակում արդյունավետ և ժամանակակրց մեթոդներով ուսուցողական աշխատանքներ են տարվում արվեստի ոլորտում դեռահասներին համապատասխան գիտելիքներ տալու, ստեղծագործական ունակությունները բացահայտելու և զարգացնելու նպատակով։ Բացի թել–ասեղի միջոցով զարմանահրաշ և բազմատեսակ, խոսուն ու արտահայտիչ արվեստի գործեր ստեղծելուց, գեղեցիկը տեսնելուն և ընկալելուն տիրապետելուց՝ տարողունակ աշխատանքներ են տարվում նաև սաների բազմակողմանի զարգացման, հոգևոր և բարոյական դաստիարակության ուղղությամբ։
Պարապմունքների ընթացքում սաները ծանոթանում են ասեղնագործության ծագման պատմությանը, զարգացման ուղիներին և կարատեսակներին (Այնթափ, Մարաշ և այլն)։ Պարզ կարատեսակներով ասեղնագործելուց հետո (ցողունակար, շղթայակար, եղևնակար, օղակար) սաները սովորում են էսքիզներ գծել, դրանցով ապլիկացիաներ կատարել։ Ընթացքում սովորում են նաև կտորների ճիշտ ընտրություն կատարել, համապատասխան թելերով ասեղնագործել ժանյակներ, կտրովի հարթակար, համրովի աշխատանքներ, հայկական նախշերով ընտրված թաշկինակներ, սփռոցներ, ինչպես նաև պարզ և բարդ թելքաշեր և այլն։ Ասեղնագործությանը զուգահեռ երեխաները սովորում են նաև գոբելենագործություն։
Երեխաների ձեռքի ստեղծագործական աշխատնքները հաճախակի ցուցադրվել են, որոնք իրենց բազմահրաշ գույներով ու նրբությամբ արժանացել են հասարակության հիացմունքին։
|
|
 |