|
|
Ուսման սկզբնական շրջանում երեխաները ծանոթանում են կար ու ձև մասնագիտությանը, կտորի, թելի տեսակներին, անհրաժեշտ սարքավորումներին, գործիքներին և դրանց օգտագործմանը։
Տեսական գիտելիքներին զուգահեռ անցկացվում են գործնական պարապմունքներ, որի ընթացքում սովորում են զուգահեռ, ուղիղ և զիգզագավոր կարեր, ինչպես նաև զարդակարեր։
Աշխատանքի հաջորդ փուլում ծանոթանում են հագուստի ձևվածքի և մշակման, ջերմախոնավացման, մոդելին, հիմնական չափերը որոշելու և դետալների միացումը կատարելու հմտություններին ու տեխնիկային ։
Մասնագիտական ուսուցմանը ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվում սաների գեղագիտական ճաշակի ձևավորմանն ու զարգացմանը։
Երեխաները գծանկարի միջոցով ստեղծում են իրենց պատկերացրած մոդելները և գործնական աշխատանքների ընթացքում էսքիզը վերածում են իրականության։
Կենտրոնում հաճախակի ցուցադրվում են ստեղծագործական աշխատանքներ՝ գարնանային, ամառային և աշնանային հավաքածուներ, որոնք սաների անսահման մտքի, փայլուն երևակայության արդյունքն ու արտացոլումն են։
Սաների մոդելավորած հագուստների ցուցադրությունները մասնակիցների կողմից ուշադրության և բարձր գնահատականի են արժանացել։
Ի դեպ, նրանց պատրաստած հագուստները նվիրել են կենտրոնի մյուս խմբակներում ուսանող սաներին, ինչպես նաև սոցիալապես անապահով վիճակում գտնվող ծերերին։
 |
 |