|
|
Սաները պարապմունքներին հաճախում են սիրով. կարճ ժամանակահատվածում տիրապետում են մարզաձևի հիմունքներին և գաղտնիքներին ։
Գործնական պարապմունքներից բացի՝ սաները տեսականորեն ծանոթանում են շախմատի պատմությանը, այս ասպարեզում անվանի դեմքերին ու նրանց կենսագրության էջերին։ Կենտրոնում ստեղծվել է շախմատի անկյուն, որտեղ պարբերաբար ներկայացնում են խմբակի լավագույն սաները։
Կենտրոնի սաները մասնակցել են տարբեր մրցաշարերի՝ ամառային և ձմեռային մրցումների ընթացքում դրսևորելով բարձր ցուցանիշներ՝ լրացնելով 4–2 կարգ։ Սաներն արժանացել են նաև 1–3 կարգի դիպլոմների։
Մարզումներից զատ՝ երեխաների բազմակողմանի զարգացման նպատակով կազմակերպում են տարբեր թեմաներով զրույցներ, գեղարվեստական միջոցառումներ, նպատակային էքրսկուրսիաներ։ Շախմատի ուսուցումը զարգացնում է երեխաների տրամաբանությունը, մտքի ճկունությունը՝ հնարավորություն ընձեռելով հանրակրթական դպրոցում լավ սովորելու և դժվարին իրավիճակներում արագ կողմնորոշվելու։
 
|
 |