Գլխավոր էջ
Մասնագիտական կրթություն

Անգլերեն

Պարապմունքների ընթացքում կազմակերպվում են անգլերենով տարբեր խաղեր, զրույցներ, որոնք նպաստում են սաների լեզվի բազմակողմանի զարգացմանը։
Երեխաները գործուն մասնակցություն են ցուցաբերում նաև կենտրոնում կազմակերպված հանդիսություններին։ Անգլերեն լեզվով երգերն ու բանաստեղծությունները, փոքրիկ բեմականացումները ներկաներին հաճույք են պատճառում։
Շնորհիվ լեզվի ուսուցողական պարապմունքների՝ այսօր արդեն խմբակի սաները կարողանում են վարժ կարդալ, կատարել թարգմանություններ, միմյանց հետ հաղորդակցվել։
Խմբակի սաները օգտվում են կենտրոնի գրադարանից, հարուստ է անգլերենով բազմաժանր գրականությամբ։ Հաստատված փոխադարձ նամակագրական կապի շնորհիվ երեխաները ծանոթանում են այլ երկրներում ապրող հասակակիցների կյանքին, նրանց երկրի պատմությանն ու մշակույթին։

Ֆրանսերեն

Խմբակում կատարվում է բազմաբովանդակ աշխատանք։ Այս խմբակի ուսուցողական աշխատանքներն անցկացվում են բավական հետաքրքիր և մատչելի մեթոդներով։ Խմբակում ուսանող սաները կարդում և թարգմանում են բավականին բարդ բնագրեր, միմյանց հետ հաղորդակցում են ֆրանսիայի պատմությանն ու մշակույթին։ Երեխաները սիրով են հաճախում խմբակի պարապմունքներին՝ ակտիվորեն օգտվելով ֆրանսերեն լեզվով գրականությունից։
Դասընթացներն առավել հետաքրքիր են դառնում, երբ սաները զուգահեռ սովորում են աշխատել համակարգչով, իրենց պատրաստած նամակները կամ բացիկները ուղարկում ֆրանսիացի հասակակիցներին։



Մեր մասին
«Ընտանիք»ՄՊՍԿ Ամառային հանգիստ Աշխատակազմ Ցուցահանդեսներ Նախագծեր Համագործակցություն

Նորություններ Հաղորդակցում Նյութատեխնիկական բազա