Գլխավոր էջ
Մասնագիտական կրթություն

Պարուսուցմանը զուգահեռ ուսուցանվում են բեմահարթակում ճիշտ պահվածքի կանոնները՝ հիմնական ուշադրությունը սևեռելով կեցվածքին, ռիթմիկ զգացողությանը, նազանքին, պարային անցումներին, սահունությանն ու հավասարության պահպանմանը, ինչպես նաև բեմական հագուստի և արդուզարդի ներդաշնակությանը։
Ազգային և ժողովրդական պարերին յուրահատուկ «համ ու հոտ» է տալիս հագուստի մոդելավորման խմբակի կարած տարազները, որոնք ամբողջական և տպավորիչ են դարձնում հայկական գեղանի պարերը:
Խմբակի սաները ծանոթանում են հայ պարարվեստի մեծ վարպետների կյանքին և գործունեությանը ( Աղասի Շաբոյան, Սուրեն Չանչուրյան, Վանուշ Խանամիրյան և այլոք )։
Նրանք իրենց ելույթներով բազմիցս մասնակցել են գեղարվեստական տարաբնույթ միջոցառումների՝ «Երեխաների պաշտպանության օր», «Մայրության և գեղեցկության», «Սուրբ Ծնունդ», «Սուրբ Զատիկ», «Աշնան վերջին ակորդ» և այլն։ Կազմակերպել են  պարահանդեսներ, պարային տարբեր մրցույթներ, բաց դասեր, թեմատիկ զրույցներ։  Բարեգործական համերգներով հանդես են եկել նախակրթարաններում, Ծերերի տանը, մանկատներում, ինչպես նաև մարզի գյուղերում, որոնք մշտապես արժանացել են հանդիսատեսի հիացմունքին և բուռն ծափահարություններին։
 Խմբակն իր  ակտիվ գործունեությամբ շունչ ու եռանդ է հաղորդում կենտրոնին, նպաստելով ջերմ և ուրախ մթնոլորտի ձևավորմանը։

          
Մեր մասին «Ընտանիք»ՄՊՍԿ Ամառային հանգիստ Աշխատակազմ Ցուցահանդեսներ Նախագծեր Համագործակցություն   
          Նորություններ  Հաղորդակցում  Նյութատեխնիկական բազա