![]() |
|||||||||||
|
Ուսուցումը իրականացվում է համաձայն նախապես մշակված ծրագրի։ Խմբասենյակը հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով, որոնց շնորհիվ սաները արագորեն յուրացնում են ժամանակակից տեխնիկայով աշխատելու հմտությունները։
Պարապմունքների ընթացքում սովորում
են համակարգչային օպերատվություն և դիզայներության ծրագրեր՝ Microsoft Word, Microsoft Exsel, Microsoft PowerPoint, Adobe Photoshop:
Նորաստեղծ վեբ ծրագրավորման խմբակում ընդգրկվել են կենտրոնի համակարգչային խմբակի լավագույն սաները և այն դիմորդները որոնց ընտրությունը կատարվել է մրցութային կարգով։ Այս խմբակում սաները ուսումնասիրում են HTML, CSS, XML, JavaScript, Flesh ծրագրերը։ Խմբակի նպատակն է պատանիներին ուսուցանել և պատրաստել ժամանակի պահանջներին համապատասխան բարձր տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մասնագետներ՝ վեբ էջեր պատրաստողներ, Flesh ծրագրավորողներ, ցանցի սպասարկողներ և այլն ։ Դասընթացներն անցկացվում են Երևանից հրավիրված առաջատար մասնագետների կողմից։ Խմբակում ընդգրկված են 13-18 տարեկան պատանիներ, տարիքային առումով նման մաստագիտական ուղղվածությունը բացառիկ է ։ Կարճ ժամանակահատվածում երեխաները հասել են նկատելի արդյունքների, որոշ երեխաների համար այս դասընթացները կարևոր դեր ունեցան ճիշտ մասնագիտական կողմնորոշման և ընտրության հարցում։
|
|
|||||||||