Գլխավոր էջ
Մասնագիտական կրթություն

Հնագույն մշակույթ ունեցող  ժողովուրդների մեջ ուրույն տեղ է զբաղեցնում  հայ ժողովուդը իր  բազմաժանր արհեստով ու արվեստով։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի մասնավորապես կարպետագործությունը։ Ազգային մշակութային արժեքները պահպանվում և ցուցադրվում են թանգարաններում։
Կենցաղում օգտագործվող կարպետը, գորգը և ձեռագործ այլ աշխատանքները խորհրդանշել են հայ ժողովրդի ապրելակերպի ճոխությունն ու բարեկեցությունը։
«Ընտանիք» կենտրոնի կարպետագործության խմբակը նպատակ ունի ժողովրդական վարպետների քրտնաջան աշխատանքով ձեռք բերած փորձը և հմտությունը փոխանցել   սերունդներին՝ վերաիմաստավորելով հինը։
Կարպետագործության խմբակի երեխաները սովորում են գործել նաև ազգային տարազի տարրեր՝ գլխարկներ, պայուսակներ (խուրջին), գոտիներ, ոտնամաններ, գոգնոցներ։
Կարպետագործության մեջ երեխաներն օգտագործում են կենդանական ու բուսական նախշեր, որոնք ունեն խորհրդանշական իմաստ։

Երեխաները մեծ սիրով են մասնակցում պարապմունքներին։Խմբակի լավագույն աշխատանքները ներկայացվել են կենտրոնում և քաղաքում կազմակերպված ցուցահանդեսներում, արժանանալով բարձր գնահատականի։ Ուշագրավ է, որ սաները կարողանում են ինքնուրույն մշակել նոր էսքիզներ և դրանցով աշխատել։
          
Մեր մասին «Ընտանիք»ՄՊՍԿ Ամառային հանգիստ Աշխատակազմ Ցուցահանդեսներ Նախագծեր Համագործակցություն   
          Նորություններ  Հաղորդակցում  Նյութատեխնիկական բազա