|
Արա Փրոջեքթ Ֆրանսիական SPFA Շվեյցարական KASA Ֆրանսիական Mission enfance Շինարարական ծրագրերի նվիրատուներ Ջինիշյան հիշատակի հիմնադրամ «Խաղաղության կորպուս» ԱՄՔՈՐ, IRD, ԱՌԴԱ Արա Փրոջեքթ 2006թ-ից ամերիկյան «Արա Փրոջեքթ» բարեգործական կազմակերպության հետ համագործակցությունը բազմաթիվ սոցիալապես անապահով ընտանիքների և սահմանափակ կարողություններով երեխաների հնարավորություն տվեց ամառային հանգիստը անցկացնել Վանաձորի «Արբանյակ» ճամբարում:
Շնորհիվ «Արա Փրոջեքթ» կազմակերպության հանձնախմբի անձնվեր աշխատանքի իրականացվում է «Սուրբ Ծնունդ» և «Սուրբ Զատիկ» տոների կազմակերպում «Ընտանիք» կենտրոնի սաների համար, ինչպես նաև կարիքավոր երեխաների անհատական հովանավորության ծրագրեր:
Ֆրանսիական SPFASPFA /Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն/ ֆրանսիական բարեգործական կազմակերպությունը 1990թ-ից բազմաթիվ ծրագրերով օժանդակել և համագործակցել է «Ընտանիք» ԲՀԿ հետ:
SPFA-ն օժանդակել է նաև ֆրանսերեն լեզվի ուսուցմանը և ֆրանսերեն լեզվով գրադարանի ստեղծմանը:
Շվեյցարական KASAKASA Շվեյցարական մարդասիրական կազմակերպությունը 1998թ-ից մինչև 2005 թ մասնակցել է «Ընտանիք» կազմակերպության շենքի ջեռուցման աշխատանքներին, 2003թ.-ին օժանդակել է իրականացնելու, Շիրակի մարզպետարանի կողմից անհատույց տրամադրված կիսակառույց շենքի նախագծման, ծածկի վերանորոգման և հողատարածքի պարսպապատման աշխատանքներին: Ֆրանսիական Mission enfance«Mission Enfance» /Առաքելություն մանկություն/ ֆրանսիական մարդասիրական կազմակերպության հետ համագործակցությունը սկսվել է 1993թ-ից: Շինարարական ծրագրերի նվիրատուներ1990թ-ից «Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությունը գործում էր ընդամենը երկու տարվա համար նախատեսված ժամանակավոր փայտաշեն կառույցում, որը տարիների ընթացքում ոչ միայն ֆիզիկապես, այլև բարոյապես խիստ մաշվել էր և իր պայմաններով չէր համապատասխանում կազմակերպության կարիքներին: Հաշվի առնելով «Ընտանիք» կենտրոնի կարևորությունը` ՀՀ կառավարության 2001թ. հունվարի 10-ի թիվ 15 որոշման համաձայն Շիրակի մարզպետարանը 2002թ. հուլիսի 11-ի պայմանագրով «Ընտանիք» կազմակերպությանն անհատույց նվիրաբերել է կիսակառույց շենք և 6000 քմ հողամաս` ստեղծագործական, մշակութային, հոգևոր և դեռահասների հիմնահարցերով զբաղվող կենտրոն կառուցելու համար: 2008թ-ին SPFA ֆրանսիական բարեգործական կազմակերպության շինարար, Ֆրանսահայ բարերար Ժակ Մաթոսյանի նախաձեռնությամբ սկսվեց «Ընտանիք» ԲՀԿ-ի կիսակառույց շենքի շինարարական աշխատանքները, որտեղ իրենց ներդրումն ունեցան`
2008թ-ի հոկտեմբերին շահագործման հանձնվեց «Անի» թաղամաս, 11 փողոց 5ա հասցեում գտնվող կիսակառույցի մոտ քառասուն տոկոսը և «Ընտանիք» կազմակերպուևթյունը իր գործունեությունը շարունակում է նոր մասնաշենքում: Կազմակերպության գործունեությամբ հետաքրքրված և շահագրգիռ բոլոր կազմակերպություններին ու անհատներին հրավիրում ենք մասնակցելու Գյումրու դեռահասների զարգացմանը նպաստող կենտրոնի կիսակառույց մասի շինարարական աշխատանքներին: Ջինիշյան հիշատակի հիմնադրամՋինիշյան հիշատակի հիմնադրամը և «Ընտանիք» ԲՀԿ համատեղ իրականցրել են` «Խաղաղության կորպուս» ԱՄՆ Խաղաղության կորպուսի հետ համագործակցության արդյունքները երկարատև և օգտակար են Գյումրի քաղաքի դեռահասների կրթման և դաստիարակման գործում: Կամավորների կողմից իրականացրած անգլերեն լեզվի ուսուցման և բիզնես դասընթացները մասնակից պատանիներին կօգնեն ստացած գիտելիքները կիրառելու առօրյա կյանքում: ԱՄՔՈՐ, IRD, ԱՌԴԱ«Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությունը համագործակցում է նաև «Միջազգային օգնություն և զարգացում»-IRD ընկերության, «Միացյալ մեթոդիստների օգնության կոմիտե»-ի /UMCOR/, ինչպես նաև ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի հետ, որոնք օգնում են կազմակերպության շահառու երեխաներին` պարբերաբար տրամադրելով մարդասիրական օգնություն:
|
|
||||||||||