|
|
«Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպության «Արբանյակ» ճամբարը գտնվում է Վանաձորի գողտրիկ մի անկյունում` գեղատեսիլ բնությամբ շրջապատված անտառածածկ տարածքում:
Ճամբարում կա 3 մասնաշենք 8 սենյակներով, յուրաքանչյուր սենյակում 12-14 մահճակալ և 4 առանձին 2-5 տեղանոց սենյակներ, 130 նստատեղով ճաշասրահ և խոհանոց: Մասնաշենքերը մեկ հարկանի կառույցներ են` լուսավոր, ընդարձակ և հարմարավետ, նախատեսված ամառային հանգստի համար. վերանորոգված և կահավորված են: Ճամբարը ապահոված է մշտական տաք և սառը ջրերով, շուրջօրյա բժշկական ծառայությամբ և առաջին անհրաժեշտության դեղորայքով:
Ամառային հանգստի ծրագրի շահառուներն են սոցիալապես անապահով, հատուկ դժվարություններ և սահմանափակ կարողություններ ունեցող երեխաները:
«Ընտանիք» ԲՀԿ 1998թ-ից իրականացնում է ամառային հանգստի ծրագիր համագործակցելով այլ բարեսիրական կազմակերպությունների հետ:
Ամառային հանգստի ծրագրի նպատակն է`
- ստեղծել բարենպաստ պայմաններ պատանիների հանգիստը լիարժեք կազմակերպելու համար .
- նպաստել ֆիզիկական զարգացմանը և առողջ կենսակերպին` խաղերի և արշավների միջոցով.
- սահմանափակ կարողություններով երեխաներին ներառել ծրագրում և առողջ երեխաների մոտ զարգացնել ուշադրության ,հոգատարության և հավասարության զգացումները.
- նպաստել ընդհանուր մտահորիզոնի զարգացմանը, նաև տարբեր թեմաներով դասընթացների կազմակերպման միջոցով
- նպաստել էկոլոգիական ինքնագիտակցության ձևավորմանը`պահպանել մայր բնությունը, մաքուր պահել շրջապատը և այլն.
 
Ծրագրի ընթացքում կազմակերպվում է արշավներ Լուռու մարզի տեսարժան վայրեր` Դսեղ,Քոբայր, Օձուն, Սանահին, Հաղպատ, Ախթալա և այլն:
Կազմակերպվում են նաև թիմային և անհատական սպորտային խաղեր ու մրցումներ, էստաֆետային խաղեր, ձեռքի աշխատանքներ, հոգևոր և գեղարվեստական միջոցառումներ…
|
  |