|
|
«Ընտանիք» ՄՊՍԿ ՊՈԱԿ-ի նպատակները
Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը հիմնադրվել է 1991թ-ին և զբաղվում է Գյումրի քաղաքի դեռահասների հիմնահարցերով: Կենտրոնի գործունեության նպատակը լրացուցիչ կրթադաստիարակչական բնույթի գործունեության իրականացումն է, սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով նրանց հետաքրքրությունների զարգացման համար պայմաններ ստեղծելը, նրանց հոգևոր, ստեղծագործական ունակությունների, գեղագիտական, ֆիզիկական զարգացումը, ռազմահայրենասիրական դաստիարակությունը, բնապահպանական և կիրառական գիտելիքների ձևավորումը:
Կենտրոնն ապահովում է դպրոցականների նախասիրությունների, ունակությունների զարգացումը, երեխաների առողջության պահպանումն ու ամրապնդումը և վարքի շեղումների կանխարգելումը:
Կենտրոնի գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության և մարդասիրության, հանրամատչելիության, ազգային և համամարդկային արժեքների զուգորդման, անձի ազատ զարգացման, ինքնավարության և կրթության աշխարհիկ բնույթի սկզբունքների վրա:
Կենտրոնի հիմնական նպատակներն են`
-
զարգացնել մինչև 18 տարեկան սովորողների ստեղծագործական ունակությունները, ապահովել նպատակային զբաղբածությունը` արհեստի ու արվեստի խմբակներում տարվող բազմաբնույթ աշխատանքի և ուսուցման միջոցով,
-
ապահովել հոգևոր, գեղագիտական, բնապահպանական և ֆիզիկական դաստիարակությունը` հաշվի առնելով նրանց պահանջմունքները, հետաքրքրությունները, հակումներն ու ընդունակությունները,
-
ստեղծել նպաստավոր պայմաններ մասնագիտական կողմնորոշման համար,
-
նպաստել դեռահասների բարոյահոգեբանական վիճակի վերականգնմանը, զարգացնել նրանց ստեղծագործական ունակությունները, օգնել հաղթահարելու առօրյա դժվարությունները,
-
կազմակերպել սովորողների հանգիստն ու ժամանցը, ապահովել արդյունավետ պայմաններ,
-
ամրապնդել և խորացնել դպրոցում ստացած գիտելիքները, ամրապնդել սովորողների գիտելիքների և գործնական ունակությունների փոխադարձ կապը, զարգացնել նրանց կարողությունները, հմտություններն ու ձեռներեցությունը,
-
ձևավորել համակողմանիորեն և ներդաշնակ զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձ::
|
 |